Լևոն Արոնյանը՝ Եվրոպայի հավաքականում
Սպորտ
18:00 04/05/2020
Հայաստան

Լևոն Արոնյանը՝ Եվրոպայի հավաքականում

Վաղը՝ մայիսի 5-ին  կմեկնարկի շախմատի «Ազգերի գավաթ» առցանց թիմային  մրցաշարը։ 180  հազար ԱՄՆ  դոլար մրցանակային հիմանդրամով  ստուգատեսում հանդես կգան  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած  հավաքականները:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի:

Նախնական փուլում մրցակիցները կխաղան  շրջանաձև մրցակարգով, որից հետո  երկու լավագույն թիմերը  լրացուցիչ մրցամարտում կորոշեն  հաղթողին։

Եվրոպայի հավաքականում ընդգրկված  է  երևանցի Լևոն Արոնյանը։ Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները, բացի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից։
Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։
 

Placeholder
Լևոն Արոնյանը՝ Եվրոպայի հավաքականում