ԱՆ. Կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ
Առողջություն
11:15 04/05/2020
Հայաստան

ԱՆ. Կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախորդ օրվա ընթացքում  կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ։ Նրանք եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:

ԱՆ տվյալներով, ունեն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։

 

 

 

Placeholder
ԱՆ. Կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ