Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3,5 միլիոնը
Աշխարհում
10:55 04/05/2020
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3,5 միլիոնը

Ամբողջ աշխարհում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակի ավելի քան 3,5 միլիոն դեպք: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ մասին են վկայում Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները, որոնք հաշվարկվում են միջազգային կազմակերպությունների, պետական և տեղական իշխանությունների փոխանցած տեղեկատվության հիման վրա:

Ըստ վիճակագրության, այս պահին վարակվածների թիվը 3 502 126 է, մահացել է 247 107 մարդ, ապաքինվել է 1 119 817 հիվանդ: Վարակման դեպքերի մեծ մասը՝ 1.156.924-ը, հայտնաբերվել է Միացյալ Նահանգներում, որտեղ գրանցվել է մահացության 67.451 դեպք: Վարակների քանակի առումով նրան հաջորդում են Իսպանիան (217.466), Իտալիան (210.717) և Մեծ Բրիտանիան (187.840):
 

 

Placeholder
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3,5 միլիոնը