Փոլ Մաքարտնիի և Ռինգո Սթարի անհայտ երգը դրվել է աճուրդի
Մշակույթ
12:44 04/05/2020
Հայաստան

Փոլ Մաքարտնիի և Ռինգո Սթարի անհայտ երգը դրվել է աճուրդի

The Beatles-ի նախկին անդամներ Մաքարտնիի և Սթարի երբևէ չթողարկված երգը Մեծ Բրիտանիայում դրվել է աճուրդի: 360tv.ru-ի հաղորդմամբ, Angel in Disguise՝ «Մարմին ստացած հրեշտակը» կոմպոզիցիայի հեղինակը  Մաքարտնին է: Երգը Ռինգո Սթարի հետ համատեղ ձայնագրվել է Սթարի 1992 թվականի  Time Takes Time 10-րդ սոլո-ալբոմի համար: Արդյունքում երգը չի մտել ալբոմ, քանի որ հենց ինքը՝ Սթարը չի ցանկացել:

Երկար ժամանակ ձայնագրությունը պահվել է բրիտանացի Թոնի Փրինսի հավաքածուում: Հենց նա էլ երգը դրել է աճուրդի, որը կայանալու է առցանց՝ մայիսի 19-ին: Գինը կարող է հասնել 20 հազար ֆունտի՝ մոտ 25 հազար դոլարի: Ձայնգարված է երկու տարբերակ՝ մեկի վրա միայն Մաքարտնիի վոկալն է, մյուսինի վրա՝ Ռինգո Սթարինը:

 

Placeholder
Փոլ Մաքարտնիի և Ռինգո Սթարի անհայտ երգը դրվել է աճուրդի