05.05.2020. 112 նոր վարակակիր, 40 առողջացած ու մահվան  դեպքեր
Օրվա թեմա
11:20 05/05/2020
Հայաստան

05.05.2020. 112 նոր վարակակիր, 40 առողջացած ու մահվան դեպքեր

Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 25846 թեստավորում:

Այսպիսով` Հայաստանում նախորդ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 112 նոր դեպք և 40 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։

Placeholder