«Հրապարակ».Ինչպես է անհետացել «Յուքոմի» սեփականատերը
Օրվա մամուլ
09:51 05/05/2020
Հայաստան

«Հրապարակ».Ինչպես է անհետացել «Յուքոմի» սեփականատերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում՝ երբ փակ են բոլոր սահմանները և իշխանությունն անգամ հիվանդների հետ շփված անձանց տեղորոշելու հնարավորություն ունի, անհետացել է «Յուքոմի» սեփականատեր Գուրգեն Խաչատրյանը։

Նրա անհետանալուց հետո ԱԱԾ-ն մի խրոխտ հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով, որ Խաչատրյանները մեղադրվում են ՊԵԿ նախագահի պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում  արտոնություններ վայելելու և կաշառք ստանալու համար։ Ուշագրավ  է, որ նորից խոսքը գնումների մասին է. ՊԵԿ նախագահը հանձնարարել է ՀՀ ՊԵԿ-ի, և ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց «համագործակցել» «Յուքոմ»-ի հետ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ».Ինչպես է անհետացել «Յուքոմի» սեփականատերը