Հայ-թուրքական կուլիսային բանակցությունների տապալման և ամերիկյան միջնորդության մասին․Սուրեն Սարգսյան
Քաղաքական
09:59 05/05/2020
Հայաստան

Հայ-թուրքական կուլիսային բանակցությունների տապալման և ամերիկյան միջնորդության մասին․Սուրեն Սարգսյան

1992թ. հունվարի 7-ից ԱՄՆ-ն պաշտոնապես սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդական առաքելության առաջին փուլը: Ըստ էության այն տևեց մինչ 1992թ. նոյեմբերի 3-ը: Պետդեպի, ԱՄՆ ԱԽ գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ամերիկյան կողմը «ամենօրյա ռեժիմով» էր միջնորդություն անում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Թուրքիան քաշում էր հետևյալ նախապայմանները.
1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում:
2. ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում։
3. ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հայտարարություն:
4. Անկախության հռչակագրի վերախմբագրում:
5. Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:
6. Հետագայում ավելացավ և ամրապնդվեց նաև Արցախը Ադրբեջանին «վերադարձնելու» նախապայմանը:

Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Վստահ եմ, հիմա էլ նախապայմանները նույնն են»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

Placeholder
Հայ-թուրքական կուլիսային բանակցությունների տապալման և ամերիկյան միջնորդության մասին․Սուրեն Սարգսյան