Լրջագույն ճգնաժամն առջևում է. Մ. Մելքումյան
Քաղաքական
17:48 05/05/2020
Հայաստան

Լրջագույն ճգնաժամն առջևում է. Մ. Մելքումյան

«25 մլրդ դրամը շատ հեռու է հասցեական սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակն իրագործելուց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով սոցիալական աջակցության 15 ծրագրերին:

Նրա խոսքով, իրենք նախագիծ են շրջանատել, որով թոշակառուները, որոնք ընտանիքի միակ կերակրողն են, պետք  է պետությունից ստանան նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի տարբերությունը:

Ըստ Մ. Մելքումյանի, այժմ շատ բարդ է նաև օրավարձով աշխատողների վիճակը. «Նրանք գաղտնի չէին ախատում, և պետք է գրանցեինք, ո՞վ պետք է դա աներ, չէ՞ որ նրանք գաղտնի չէին աշխատում»:

Դիտարկմանը, որ տեղաշարժի և տնտեսության մի շարք ոլորտների նկատմամբ կիառված սահմանափակումները հանվել են, արդյո՞ք հույս կա, որ տնտեսությունը կարող է ոտքի կանգնել, Մ. Մելքումյանն արձագանքեց՝իհարկե ոչ, լրջագույն ճգնաժամն առջևում է:

«Դեռ մարդկանց մի մեծ մասն իր խնայողությունները կարողանում է ծախսել, լրջագույն ճգնաժամը կլինի հունիս-հուլիս ամիսներին, երբ արտահանման շուկաներն էլ վերականգնված չեն լինի, արտագնա աշխատանք չի լինի, աշխատատեղեր կփակվեն: Մենք դեռ այդ վիճակագրությունը չունենք, թե ներդրումների ու աշխատատեղերի քանի տոկոսն է նվազելու: Չնայած, օտարերկրյա ներդրումների մասին այսպես թե այնպես որևէ խոսք չկա»,- շեշտեց Մ. Մելքումյանը:

Placeholder