Չորացած արյան միջոցով նոր թեստավորում մարզիկների համար
Սպորտ
20:30 05/05/2020
Աշխարհ

Չորացած արյան միջոցով նոր թեստավորում մարզիկների համար

Մարզիկների դոպինգային թեստավորման նոր եղանակը՝ չորացրած արյան վերլուծությունը (DBS) կարող է իսկական հեղափոխություն դառնալ այդ չարիքի  դեմ պայքարում, կարծում  է համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավար Վիտոլդ Բանկան: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

WADA- ն և գործընկերները աշխատում են այս նախագծի վրա: DBS-ը դոպինգի վերլուծության համար հավաքում է ընդամենը մի քանի կաթիլ արյուն՝   թղթի վրա:

WADA- ն հոկտեմբերին DBS- ի մշակման և իրականացման համար   փոխըմբռնման հուշագիր է  ստորագրել Շվեյցարիայի, Ավստրալիայի, Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, ՄՕԿ-ի և դոպինգ թեստավորման միջազգային գործակալության (ITA) հակադոպինգային գործակալությունների հետ:

2019 թ․նոյեմբերին միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է , որ նոր տիպի հակադոպինգային թեստը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2022թ․ ձմեռային  օլիմպիական խաղերի մեկնարկը։ Հնարավոր է, որ այն  արդեն  օգտագործվի «Տոկիո - 2020» խաղերում: 

Placeholder