ԱՀԿ ղեկավարը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարում հիմնական միջոցը
Օրվա թեմա
11:58 05/05/2020
Աշխարհ

ԱՀԿ ղեկավարը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարում հիմնական միջոցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը պատմել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների մասին։ Նրա խոսքով, ամենալավ միջոցներից մեկը կարող է լինել պարզապես ձեռքերը լվանալը։ Այս մասին գրում է news.ru կայքը։

Նա նշել է, որ ամբողջ Երկրում միլիոնավոր մարդիկ հնարավորություն չունեն լվանալ ձեռքերը. մոլորակի բնակչության երեք միլիոնին հասանելի չէ ջուրը  և օճառը, բժշկական հաստատությունների ավելի քան մեկ երրորդը հագեցած չեն ձեռքերը լվանալու համար սարքավորումներով։

«Ձեռքերը լվանալը պարզապես կարող է լինել կյանքի և մահվան միջև ջրբաժան, և այն շարունակում է մնալ հանրային առողջության կարևորագույն միջոցներից մեկը՝ մարդկանց, ընտանիքներին և հասարակություններին պաշտպանելու COVID-19-ից և շատ այլ հիվանդություններից»,- ընդգծել է նա։

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել կտրուկ ավելացնել օճառի արտադրության, լվացող միջոցների և ջրի հասանելիության համար ներդրումները։

Placeholder
ԱՀԿ ղեկավարը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարում հիմնական միջոցը