Արցախում թեստավորված 23 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Առողջություն
16:35 05/05/2020
ԼՂՀ

Արցախում թեստավորված 23 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 23 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Placeholder
Արցախում թեստավորված 23 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել