«Հրապարակ». ԱԱԾ-ում դժգոհ են
Օրվա մամուլ
10:19 06/05/2020

«Հրապարակ». ԱԱԾ-ում դժգոհ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում շարունակում են աշխատավարձերից պահումներ անել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին:

ԱԱԾ աշխատակիցներից ահազանգ ստացանք, որ մինչև մայորի կոչում ունեցողներին պարտադրում են 5, իսկ ավելի բարձր կոչում ունեցողներին՝ 10-15 հազար դրամ փոխանցել ֆոնդին: ԱԱԾ-ում դժգոհ են՝ համարում են, որ իրենք նախկինների դոսյեները զննելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու ազգանվեր գործով են զբաղված և պետք է լրացուցիչ վարձատրվեն ու նման մասհանումներ չպահանջեն իրենցից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». ԱԱԾ-ում դժգոհ են