Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել
Հասարակություն
15:29 06/05/2020
Հայաստան

Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել

Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի, 2020 N 66 որոշման համաձայն` Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ։ Ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ 

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։

«Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր ունենք նաև մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան և Գեղամավան համայնքներում։

Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետևանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։

Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,- գրել է Գնել Սանոսյանը։

Placeholder