Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային տրանսֆերային շուկան կկորցնի 10 միլիարդ եվրո
Սպորտ
09:51 06/05/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային տրանսֆերային շուկան կկորցնի 10 միլիարդ եվրո

Եվրոպական լավագույն  ֆուտբոլային ակումբները պատրաստվում են կորոնավիրուսի համավարակի ֆոնին կրճատել ծախսերը։ Արդյունքում, ֆուտբոլային տրանսֆերային շուկան  կարող է կորցնել 10 միլիարդ եվրո։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հաշվարկել է Financial Times-ը, որը նաև  բացատրում է, որ տնտեսելու են նաև նոր խաղացողների գնումների վրա.  գլոբալ ճգնաժամի պայմաններում նրանք ակնհայտորեն «էժանանում են»:

KPMG  ընկերությունը  վերլուծելով իրավիճակը եվրոպական ակումբներում, հայտարարել է, որ իրականում գործընթացն արդեն սկսվել է։ Միաժամանակ փորձագետները նշում են, որ նախորդ մի քանի տարիներին գները կայուն աճել էին, հատկապես անգլիական Պրեմիեր-լիգայի, իսպանական Լա լիգայի և գերմանական Բունդեսլիգայի։ Այնուհանդերձ, այժմ ֆուտբոլային խաղերը ողջ աշխարհում դադարեցված են և ժամանակն է կրճատել ծախսերը։

Ամառային տրանսֆերային պատուհանի եռամսյա շրջանը, երբ թիմերը կարող են ձեռք բերել խաղացողների, պետք է մեկնարկի հուլիսի 1-ից, բայց ՖԻՖԱ-ն ցանկանում է ժամկետը տեղափոխել մինչև օգոստոս։ Վերլուծաբանները վստահ են, դա քիչ կօգնի լրջորեն տուժած շուկային։
 

Placeholder
Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային տրանսֆերային շուկան կկորցնի 10 միլիարդ եվրո