Արցախի նախագահը Մեխակավանում պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների
Քաղաքական
17:27 06/05/2020
ԼՂՀ

Արցախի նախագահը Մեխակավանում պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության համար:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ վախագահը նաևծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: 
 

Placeholder
Արցախի նախագահը Մեխակավանում պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների