Ստամբուլում թարգմանվել և հրատարակվել է Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուն
Մշակույթ
14:18 06/05/2020
Տարածաշրջան

Ստամբուլում թարգմանվել և հրատարակվել է Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուն

1915թ․ ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված արևմտահայ մեծանուն գրողներից մեկի՝ Դանիել Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են թուրքերեն։

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչությունը Օհաննես Շաշկալի  թարգմանությամբ հրատարակել է «Հացին երգը» ժողովածուն։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Անդրադառնալով Վարուժանի ստեղծագործությանն ու ժողովածուի թարգմանությանը՝ թուրքական «Gazete Duvar» թերթը գրում է․ «Հացի երգիչը» ապրուստի հիմնական աղբյուր հանդիսացող գյուղական կյանքը ծայրաստիճան մանրամասն, աշխույժ և կրքոտ լեզվով վերածել է բանաստեղծության։

«Հացին երգը» միանգամայն կարելի է ընկալել «ձոն աշխատանքին» և «ժողովրդի հացը» իմաստներով»։

Placeholder
Ստամբուլում թարգմանվել և հրատարակվել է Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուն