Արցախում  երկու քաղաքացու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակ,ընդհանուր ՝10 դեպք
Տարածաշրջան
18:41 07/05/2020
ԼՂՀ

Արցախում երկու քաղաքացու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակ,ընդհանուր ՝10 դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:Այս մասին գրված է Արցախ տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:

Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19  նոր կորոնավիրուսի վարակ:
Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Placeholder
Արցախում երկու քաղաքացու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակ,ընդհանուր ՝10 դեպք