Թուրքիայից Բրիտանիա RAF ինքնաթիռով ներմուծված 400,000 արտահագուստը անպիտան է ճանաչվել
Տարածաշրջան
10:47 07/05/2020
Տարածաշրջան

Թուրքիայից Բրիտանիա RAF ինքնաթիռով ներմուծված 400,000 արտահագուստը անպիտան է ճանաչվել

Նախորդ ամիս Թուրքիայում Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից պատվիրված ու երկիր ներմուծված 400,000 արտահագուստը, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարի համար, մնացել է Հիթրոու օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում, այն բանից հետո, երբ տեսուչները հայտնաբերել են, որ դրանք «անպիտան» են և չեն համապատասխանում Մեծ Բրիտանիայի չափանիշներին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, առաքման մասին ապրիլի 18-ին հայտարարվել էր նախարար Ռոբերտ Յենրիկի կողմից մեծ ոգևորությամբ, թե հաջորդ օրը 84 տոննա PPE արտահագուստ կժամանի Թուրքիայից՝ օգնելու բուժանձնակազմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

Այնուամենայնիվ, RAF ինքնաթիռը, որը թռել էր ուղեբեռի ետևից, ստիպված էր սպասել թուրքական օդանավակայանում մի քանի օր, երբ հայտնաբերվել էր, որ կառավարությունը մոռացել էր ստուգել՝ արդյո՞ք մատակարարը արտահանման արտոնագիր ունի:

Առաքումն, ի վերջո, ժամանել է Միացյալ Թագավորություն ապրիլի 22-ին՝ բերելով միայն այնքան արտահագուստ, որը բավարար կլիներ բուժանձնակազմին ընդամենը մի քանի ժամ, սակայն դրանից հետո էլ արդեն առողջապահության և անվտանգության տեսուչներն այդ  400,000 արտահագուստն անպիտան են որակել ու այն այժմ մնացել է պահեստում լքված:

Նշվում է, թե պարզ չէ՝ արդյո՞ք Բրիտանիայի կառավարությանը կփոխհատուցեն, թե ոչ։

 

 

Placeholder