Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք
Տարածաշրջան
11:22 07/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք: Այս մասին, ինչպես գրում է վրացական Առաջին ալիքը, տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում:

Տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 615 դեպքից բուժվել է 275 պացիենտ:

Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 9 անձ:

5002 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկման տակ է 485 պացիենտ:

Placeholder
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք