«Բունդեսլիգա»-ն մայիսի 16-ին կվերսկսի խաղերը
Սպորտ
17:25 07/05/2020
Աշխարհ

«Բունդեսլիգա»-ն մայիսի 16-ին կվերսկսի խաղերը

«Բունդեսլիգա»-ի խաղերը կսկսվեն մայիսի 16-ին, փոխանցում է sport.ru-ն՝ մեջբերելով «Բիլդ» ֆուտբոլի բաժնի ղեկավար Քրիստիան Ֆալկի խոսքը:

«Նոր որոշմամբ մայիսի 15-ին խաղեր չեն լինի: «Բունդեսլիգա»-ի խաղերը կսկսվեն  շաբաթ օրը՝ մայիսի 16-ին », - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ֆալկը:

Տեղեկատվությունն ավելի ուշ մամուլի ասուլիսում հաստատել է «Բունդեսլիգա»-ի գլխավոր տնօրեն Քրիստիան Սեյֆերտը:

Մայիսի 16-ին կկայանա «Դորտմունդ Բորուսիա»-ի և «Շալկե»-ի հանդիպումը:

 

Placeholder
«Բունդեսլիգա»-ն մայիսի 16-ին կվերսկսի խաղերը