Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավստրալիայում հրդեհներից տուժած կոալաները վերադառնում են վայրի բնություն
Ավստրալիայում անցած տարվա անտառային ուժեղ հրդեհների ժամանակ տուժած կոալաներն անասնաբուժական կլինիկաներից վերադառնում են վայրի բնություն։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Lonely Planet-ին։
Ավստրալիայում անտառային հրդեհների ժամանակ ավելի քան մեկ միլիարդ կենդանի է սատկել։ Հատկապես տուժել էին կոալաները։ Շատ կոալաներ բուժվել են ծանր այրվածքներից և ջրազրկումից հետո։ Հիմա արդեն որոշ կենդանիների թողնում են վայրի բնություն։ Նույնիսկ դա արվում է ավելի վաղ, քան սպասվում էր։
Ավստրալիայի արևելյան ափին՝ Պորտ-Մակքարիի կլինիկայում 79 կոալա էր տեղափոխվել: Ապրիլի վերջի դրությամբ 26 կենդանիներ վերադարձվել են իրենց բնակավայրերը։
Հիվանդանոց տեղափոխված շատ կեդանիների թաթերն են այրված եղել, որոշներինը՝ քիթն ու ականջները։
Դեռ կան կենդանիներ, որոնք շարունակում են բուժում ստանալ։ Նրանց ճիրաններն այրվել են, և դրանք դեռ չեն վերականգնվել։ Մասնագետերը նշում են, որ կոալան առանց ճիրանների չի կարող գոյատևել վայրի բնության մեջ։