08.05.2020. 145 նոր վարակակիր, 33 առողջացած, մահվան դեպքեր
Օրվա թեմա
11:25 08/05/2020
Հայաստան

08.05.2020. 145 նոր վարակակիր, 33 առողջացած, մահվան դեպքեր

Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, այսպիսով` Հայաստանում կա  կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է։

Placeholder
08.05.2020. 145 նոր վարակակիր, 33 առողջացած, մահվան դեպքեր