Աշխարհում կորոնավիրուսից 269 հազար մարդ է մահացել
Աշխարհում
10:10 08/05/2020
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսից 269 հազար մարդ է մահացել

Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 269,584 մարդ, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։

Նշվում է, որ նախորդ մեկ օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 5753 մարդ։

Ըստ վերջին տվյալների, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3 մլն 846 հազար 949 է։ Վարակման դեպքերից 91,570-ը գրանցվել է նախորդ 24 ժամի ընթացքում։

Միևնույն ժամանակ հիվանդությունը հաղթահարել է 1 մլն 285 հազար մարդ։

Placeholder
Աշխարհում կորոնավիրուսից 269 հազար մարդ է մահացել