Լևոն Արոնյանի երկրորդ անընդմեջ ոչ ոքին
Սպորտ
18:59 08/05/2020
Աշխարհ

Լևոն Արոնյանի երկրորդ անընդմեջ ոչ ոքին

Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկության (արագ շախմատ) 7-րդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցել է  Չինաստանի հավաքականի հետ և  պարտություն կրել 1,5։2,5 հաշվով։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել  Յի Վեյի հետ։ Նրանք ոչ ոքի էին խաղացել նաև առաջին շրջանում։ Եվրոպայի հավաքականից պարտություն կրեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, որի մրցակիցը Յանջի Յուն էր։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Վլադիսլավ Արտեմյևի հետ, որին պարտվել էր առաջին տուրում։

Placeholder