Վրաստանում կորոնավիրուսից մահացել է տասներորդ պացիենտը
Տարածաշրջան
14:25 08/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է տասներորդ պացիենտը

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 45-ամյա կին, որը բուժում էր ստանում Գորիի ռազմական հոսպիտալում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Մարտի 29-ին վիրուսային վարակի նշաններով պացիենտն Առաջին համալսարանական կլինիկայից տեղափոխվել էր Գորիի ռազմական հոսպիտալ:

Հոսպիտալի տեղեկությամբ, մահացած պացիենտն ուներ զուգորդող ծանր հիվանդություններ:

Այսպես, Վրաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասավ 10-ի:

Սրա հետ մեկտեղ, պաշտոնական տվյալներով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 623 դեպք, որից բուժվել է 288 պացիենտ:

Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

4723 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկման տակ՝ 446 պացիենտ:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է տասներորդ պացիենտը