Ազգերի գավաթի առցանց մրցաշար. Լևոն Արոնյանի երրորդ հաղթանակը
Սպորտ
09:50 08/05/2020
Հայաստան

Ազգերի գավաթի առցանց մրցաշար. Լևոն Արոնյանի երրորդ հաղթանակը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց մրցաշարում երրորդ հաղթանակն է տարել։  5-րդ տուրում Եվրոպայի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության է հասել մնացյալ աշխարհի հավաքականի հետ։ Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ և պարտության մատնել։

Հիշեցնենք, որ երրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել էր Հնդկաստանի թիմի անդամ Գուջրատի Վիդիտին, իսկ չորրորդ տուրում ԱՄՆ թիմից կուբացի Լենիեր Դոմինգեսին։ 

Հիշեցնենք, որ  «Ազգերի գավաթ» առցանց թիմային  մրցաշարը մեկնարկել է մայիսի  5-ին։ 180  հազար ԱՄՆ  դոլար մրցանակային հիմանդրամով  ստուգատեսում հանդես են գալիս  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած  հավաքականները:

Եվրոպայի հավաքականում ընդգրկված  է  Լևոն Արոնյանը։ Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։

 

Placeholder
Ազգերի գավաթի առցանց մրցաշար. Լևոն Արոնյանի երրորդ հաղթանակը