Բարաք Օբաման և Լեդի Գագան մասնակցելու են առցանց ավարտական երեկույթին
Մշակույթ
09:00 08/05/2020
Աշխարհ

Բարաք Օբաման և Լեդի Գագան մասնակցելու են առցանց ավարտական երեկույթին

ԱՄՆ-ում դպրոցականները կազմակերպելու են առցանց ավարտական հրաժեշտի  միջոցառում։ Կորոնավիրուսի պատճառով դպրոցականներին չի հաջողվի հանդիպել հրաժեշտի երեկոյի ընթացքում, այդ իսկ պատճառով YouTube Originals-ը ներկայացնելու է Dear Class of 2020 նախագիծը։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։

Հրաժեշտի երեկոյի հյուրերի թվում են լինելու նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման ու նրա կինը՝ Միշել Օբաման, ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչաին, երգչուհի Լեդի Գագան և այլ հայտնի մարդիկ։

Ավարտական հրաժեշտի երեկույթը կայանալու է հունիսի 6-ին  և հեռարձակվելու է Յութուբով։ 

Placeholder
Բարաք Օբաման և Լեդի Գագան մասնակցելու են առցանց ավարտական երեկույթին