ԱԺ-ում  ծեծկռտուքի կադրերը դատախազությունն ուսումնասիրում է
Իրավունք
15:04 08/05/2020
Հայաստան

ԱԺ-ում ծեծկռտուքի կադրերը դատախազությունն ուսումնասիրում է

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային Ժողովում այսօր  տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը: Panorama.am-ը տեղեկացավ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում ժամանակ ամբիոնից իջնելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի էր մոտեցել «Իմ քայլը» խմբակցությունից Սասուն Միքայելյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ հարվածներ հասցրել Մարուքյանին: Այնուհետև հնչել էին փոխադարձ հայհոյանքներ, վիրավորնանքեր, բաժանելու գործին լծվել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ԱԺ-ում ծեծկռտուքի ժամանակ իբր բաժանելու վազած իշխանական պատգամավորներից մի քանիսն օգտվել էին առիթից ու Սասուն Միքայելյանից բացի մի-մի հարված էլ իրենք էին հասցրել  ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանին։ Առաջինը Մարուքյանի գլխին հարվածել է «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արտակ Մանուկյանը, ապա ընդդիմադիր պատգամավորի գլուխը ձեռքերի մեջ է առել, այս ու այն կողմ թափահարել ՔՊ անդամ Վահե Ղալումյանը։

 

Placeholder
ԱԺ-ում ծեծկռտուքի կադրերը դատախազությունն ուսումնասիրում է