Գերմանիան հայտնել է՝ ով է Երկրորդ աշխարհամարտի բռնկման հիմնական մեղավորը
Քաղաքական
09:15 09/05/2020
Աշխարհ

Գերմանիան հայտնել է՝ ով է Երկրորդ աշխարհամարտի բռնկման հիմնական մեղավորը

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը և գերմանացի պատմաբան, պրոֆեսոր Անդրեաս Վիրշինգը կարծում են, որ Երկրորդ աշխարհամարտի բռնկման համար միայն Գերմանիան է պատասխանատու, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ 

Նրանց խոսքով, ովքեր փորձում են այլ ազգերին ներկայացնել որպես մեղավորներ, վերաշարադրում են պատմությունը:

«Գերմանացիները վճարեցին նրա համար,  որ 1933 թվականի հունվարի 30-ին թույլ էին տվել Ադոլֆ Հիտլերին նշանակվել Ռեյխի կանցլերի պաշտոնում։ Նրանք չկարողացան ինքնուրույն ազատվել ազգային սոցիալիզմից», - ասվում է հոդվածում:

Մաասը և Վիրշինգը խնդրել են զգույշ վերաբերվել պատմությանը։

«Միայն Գերմանիան է պատասխանատու Հոլոքոստի ոճրագործությունների համար: Բոլորը, ովքեր այս հարցում կասկածում են և հանցագործների դերում ներկայացնում են այլ ազգերի, անարդար են զոհերի նկատմամբ», - նշել են հեղինակները:
 

Placeholder