Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 626 դեպք կա
Տարածաշրջան
12:02 09/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 626 դեպք կա

Վրաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, գրում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է COVID-19-ի 626 դեպք։ Միևնույն ժամանակ, հիվանդությունը հաղթահարել է  297 մարդ, 10 քաղաքացի դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ:

Երկրում, հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է գտնվում 459 հիվանդ, իսկ 4, 702 հիվանդ գտնվում է կարանտինային ռեժիմում:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։

 

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 626 դեպք կա