Տոկիոյում մեկ շաբաթ է՝ COVID-19-ի 100-ից քիչ դեպք է գրանցվում
Աշխարհում
15:17 09/05/2020
Աշխարհ

Տոկիոյում մեկ շաբաթ է՝ COVID-19-ի 100-ից քիչ դեպք է գրանցվում

Տոկիոյում կորոնավիրուսային վարակի օրական դեպքերը յոթ օր անընդմեջ չեն գերազանցել 100-ը, փոխանցում է regnum.ru-ն։

Նախորդ մեկ օրվա ընթացքում Ճապոնիայի մայրաքաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 36 նոր դեպք, ինչը 3-ով պակաս է նախորդ օրվա դեպքերից։

Ըստ վերջին տվյալների, ընդհանուր առմամբ, Ճապոնիայի մայրաքաղաքում գրանցվել է 4 հազար 846 կորոնավիրուսային վարակի դեպք:

Նշվում է, որ Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 16 հազար դեպք, 603 մարդ դարձել է համաճարակի զոհ:

Placeholder
Տոկիոյում մեկ շաբաթ է՝ COVID-19-ի 100-ից քիչ դեպք է գրանցվում