Շվեյցարիայում COVID-19-ի 30 հազարից ավելի դեպք է գրանցվել
Աշխարհում
17:04 09/05/2020
Աշխարհ

Շվեյցարիայում COVID-19-ի 30 հազարից ավելի դեպք է գրանցվել

Նախորդ 1 օրվա ընթացքում Շվեյցարիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ  համաճարակի ընթացքում հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 30, 251-ի: 

Բացի այդ, նախորդ օրվա ընթացքում 6 քաղաքացի մահացել է։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է 1,532 մահվան դեպք։

COVID-19-ի  առավել շատ հաստատված դեպքերը գրանցվել են Ժնևում, Ցյուրիխում և Տիչինոյում։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
 

Placeholder
Շվեյցարիայում COVID-19-ի 30 հազարից ավելի դեպք է գրանցվել