Լիգա 1-ը Մբապեին ճանաչել է որպես լավագույն ռմբարկու
Սպորտ
18:37 09/05/2020
Աշխարհ

Լիգա 1-ը Մբապեին ճանաչել է որպես լավագույն ռմբարկու

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունն ավարտվեց նախանշվածից առաջ, և «ՊՍԺ»-ն դարձավ չեմպիոն, «Մարսել»-ը մտավ Չեմպիոնների լիգա։ Այս մասին գրում է sport.ru-ն։

Նշվում է, որ Լիգա 1-ը որպես մրցաշրջանի լավագույն ռմբարկու ճանաչեց  Կիլիան Մբապեին, ով 20 խաղում խփել էր 18 գոլ։ Նշվում է, որ նույն արդյունքն էր գրանցել նաև մեկ այլ հարձակվող՝ Վիսամ Բեն-Եդերը:

«ՊՍԺ»-ի հարձակվողն առաջարկել է կիսել մրցանակը:

«Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Ես վստահ եմ, որ Վիսամը նույնպես արժանի էր այս մրցանակին. նա հիանալի մրցաշրջան անցկացրեց: Ես չեմ հասկանում, թե ինչու մրցանակը չկիսվեց», - իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է հարձակվողը:

 

 

Placeholder