«Ֆեյսբուքյան» ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է
Իրավունք
14:55 09/05/2020
Հայաստան

«Ֆեյսբուքյան» ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է

Մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ ՀՀ ոստիկանությունից հայտունում են, որ մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Placeholder