Մոսկվայում կորոնավիրուսի 12,799  նոր դեպք է հաստատվել
Առողջություն
12:13 09/05/2020
Աշխարհ

Մոսկվայում կորոնավիրուսի 12,799 նոր դեպք է հաստատվել

Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդության 12,799 նոր դեպք է հաստատվել, փոխանցում է regnum.ru-ն։

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում վերականգնվել է 2520 հիվանդ։

Ըստ աղբյուրի, որ վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 187, 859 դեպք է գրանցվել, որից 98, 522-ը՝ Մոսկվայում:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։

 

Placeholder
Մոսկվայում կորոնավիրուսի 12,799 նոր դեպք է հաստատվել