Արցախում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Բակո Սահակյանն ու Արայիկ  Հարությունյանը
Քաղաքական
12:48 09/05/2020
ԼՂՀ

Արցախում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: 

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Placeholder
Արցախում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը