Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 179 մարդ
Աշխարհում
13:55 09/05/2020
Աշխարհ

Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 179 մարդ

Իսպանիայում նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության պատճառով առնվազն 179 մարդ է մահացել, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Թագավորության առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ նախորդ օրվա համեմատ մահերի թիվը նվազել է. մայիսի 8-ին գրանցվել էր 229 մահվան դեպք: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերի թիվն իր գագաթնակետին էր հասել ապրիլի մեկին. մեկ օրվա ընթացքում մահացել էր 950 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 26, 478 քաղաքացի:

Ըստ աղբյուրի, անցած 24 ժամի ընթացքում վարակվածների թիվը աճել է 604-ով, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 223.578-ի, վերականգնվել է 133.952 հիվանդ, որից 2,804-ը երեկվա ընթացքում։

 

Placeholder
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 179 մարդ