Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի միջոցառումներ Արցախում
Քաղաքական
13:44 09/05/2020
ԼՂՀ

Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի միջոցառումներ Արցախում

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 9-ին նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ և ԱՀ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր։ Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, Շուշի քաղաքում ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 


 

Placeholder
Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի միջոցառումներ Արցախում