Նախատեսում են Իսպանիայում ֆուտբոլային սեզոնը սկսել հունիսի 12-ից
Սպորտ
12:15 11/05/2020
Աշխարհ

Նախատեսում են Իսպանիայում ֆուտբոլային սեզոնը սկսել հունիսի 12-ից

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը գնահատել է կորոնավիրուսի պատճառով Իսպանիայի առողջության դադարից հետո կրկին վերադառնալու հնարավորությունը։ Նա կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ հունիսի 12-ին։

«Իսպանիայում մրցաշրջանի վերսկսումը պետք է հավանության արժանանա  երկրի առողջապահական մարմինների կողմից։ Որևէ մեկը չգիտի առաջնության վերսկսկման կոնկրետ ժամկետը, բայց անձամբ ուզում եմ, որ այն տեղի ունենա հունիսի 12-ին։ Մեզ անհրաժեշտ է վերադառնալ տնտեսական գործունեության՝ ֆինանսական կորուստների պատճառով»,-Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝  Տեբասի խոսքերը մեջբերել է Marca-ը։

Միաժամանակ Լա Լիգայի ղեկավարը հստակեցրել է, որ խաղերն անցկացվելու են դատարկ մարզադաշտերում։

Placeholder