Մայիսի 11-15-ը  ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Օրվա թեմա
09:46 11/05/2020
Հայաստան

Մայիսի 11-15-ը ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում կդադարեն, և առաջիկա տասն օրերին Հայաստանում հիմնականում կլինի արևային եղանակ։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը մայիսի 11-ից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ն այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։

ԱԻՆ կանխատեսումների համաձայն, հանրապետության տարածքում մայիսի 11-ին, 13-15-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Անցած գիշեր 0-ից ցածր գնահատական է գրանցվել Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռներում, Լոռիում։

Երևան քաղաքում մայիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։

Մայիսի 11-12-ը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը Երևանում  ջերմաստիճանը կհասնի +17-+19, մայիսի 15-ին՝ +24-ի։
 

Placeholder
Մայիսի 11-15-ը ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով