«Ազգերի գավաթ». Հաղթել են չինացիները
Աշխարհում
17:17 11/05/2020
Հայաստան

«Ազգերի գավաթ». Հաղթել են չինացիները

«Ազգերի գավաթ» շախմատի առցանց միջազգային մրցաշարի հաղթող է դարձել Չինաստանի հավաքականը։ Եզրափակիչ մրցամարտը  ԱՄՆ-ի թիմի հետ ավարտվել է 2:2 հաշվով։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, լրացուցիչ գործակիցների շնորհիվ առաջինը ճանաչվել են չինացիները։

Եվրոպայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, զբաղեցրել է երրորդ տեղը։

Հիշեցնենք, որ  «Ազգերի գավաթ» առցանց թիմային  մրցաշարը մեկնարկել էր մայիսի  5-ին, ավաևտվել նախօրեին։ 180  հազար ԱՄՆ  դոլար մրցանակային հիմանդրամով  ստուգատեսում հանդես էին գալիս  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած  հավաքականները:

 

Placeholder
«Ազգերի գավաթ». Հաղթել են չինացիները