Կորոնավիրուսի դեմ պայքարող Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման մեջ են
Առողջություն
10:50 11/05/2020

Կորոնավիրուսի դեմ պայքարող Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման մեջ են

Կորոնավիրուսի դեմ պայքարող Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման են ենթարկվել վիրուսով վարակված անձի հետ շփման հետևանքով: Ինքնամեկուսացված անձանցից է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ով հանրաճանաչ է դարձել կորոնավիրուսի մասին պարզ կերպով և ուղիղ բացատրություններ տրամադրելով: Ֆաուչիի համալսարանի տվյալների համաձայն նրա թեստի պատասխանը եղել է բացասական, սակայն նա կրկին կթեստավորվի: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ինքնամեկուսացման է ենթարկվել նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդը, ով մոտակա երկու շաբաթների ընթացքում տնից է աշխատելու:

Սննդի և դեղերի կենտրոնի հանձնակատար դոկտոր Սթիվեն Հանը նույնպես ինքնամեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման արդյունքում: Նրա թեստի պատասխանը նույնպես եղել է բացասական:

Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտնել էր, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի մամլո քարտուղար Քեիթի Միլլերի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը: Քեիթի Միլլերը Սպիտակ տան ներգաղթի հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերի կինն է:

Այս լուրից հետո, վարչակազմի ավագ անդամներից մեկը շեշտել է, որ ո՛չ փոխնախագահը, ո՛չ էլ նախագահը վերջին ժամանակներս չեն առնչվել Միլլերի հետ:

Հիշեցնենք նաև, որ անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է նաև Դոնալդ Թրամփի անձնական սպասավորը:

Placeholder
Կորոնավիրուսի դեմ պայքարող Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման մեջ են