Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք
«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 քաղաքացի։ Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում»,- ֆեսյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա հայտնել է, որ արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Հաստատված դեպքեր ունեն մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։
