Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 656 դեպք
Աշխարհում
12:31 11/05/2020
Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 656 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է 11 656 կորոնավիրուսի դեպք։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Նոր հիվանդների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում`6169, Մոսկվայի մարզում` 1079, Սանկտ Պետերբուրգում`307։ 

Նշվում է, որ 5417 մարդ չունի COVID-19-ի կլինիկական դրսևորումներ:  94 հիվանդ մահացել է:

Այսպիսով, Ռուսաստանի 85 շրջաններում ընդհանուր  գրանցվել է 221 344 դեպք, որից բուժվել է ավելի քան 39 հազար, 2009-ը՝ մահացել է:

Այս թվերով Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում  բարձրացել է երրորդ տեղ՝ առաջ անցնելով Իտալիային ու Բրիտանիային ու հետ մնալով ԱՄՆ-ից ու Իսպանիայից։

Placeholder
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 656 դեպք