12.05.2020. 146 նոր վարակակիր, 71 առողջացած, մահվան մեկ դեպք
Օրվա թեմա
11:13 12/05/2020
Հայաստան

12.05.2020. 146 նոր վարակակիր, 71 առողջացած, մահվան մեկ դեպք

Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313 թեստավորում:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։

 

Placeholder