Գեղարքունիքում հաստատվել է COVID-19-ի 10 նոր դեպք. մարզպետ
Առողջություն
17:43 12/05/2020
Հայաստան

Գեղարքունիքում հաստատվել է COVID-19-ի 10 նոր դեպք. մարզպետ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

Նշվում է, որ ապաքինվել է ևս 3 մարդ: Ըստ այդմ, մարզում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 206 է, ապաքինվել է 39 քաղաքացի։

Ըստ վերջին տվյալների, մարզում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 3 քաղաքացի։
 

Placeholder
Գեղարքունիքում հաստատվել է COVID-19-ի 10 նոր դեպք. մարզպետ