Շվեյցարիայում COVID-19- ի 30.380 դեպք է գրանցվել
Աշխարհում
15:17 12/05/2020
Աշխարհ

Շվեյցարիայում COVID-19- ի 30.380 դեպք է գրանցվել

Շվեյցարիայում նախորդ մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 36 դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Նշվում է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 30.380  վարակի դեպք։

Ըստ աղբյուրի, նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է 18 մարդ:  Ընդհանուր առմամբ մահացել է 1561 մարդ։

Ինչպես նշվում է, COVID-19- ի հայտնաբերման համար երկրում անցկացվել է 316, 852 թեստ, որից 11% -ը դրական արդյունք է ցույց տվել: Վարակի տարածման օջախներ են շարունակում մնալ Վոդը (5463 դեպք), Ժնևը (5163 մարդ), Ցյուրիխը (3444 մարդ) և Տիչինոն (3233 մարդ):

Placeholder
Շվեյցարիայում COVID-19- ի 30.380 դեպք է գրանցվել