Ճապոնիան ևս 13 երկրների համար սահմանափակում է մուտքի իրավունքը
Աշխարհում
16:42 12/05/2020
Աշխարհ

Ճապոնիան ևս 13 երկրների համար սահմանափակում է մուտքի իրավունքը

Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ճապոնիան ընդլայնում է երկրների ցանկը, որոնցի քաղաքացիների մուտքն իր տարածք արգելելու է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի արտաքին գործերի նախարար Թոշիմսու Մոտեգիին:

Այդ երկրների ցնակում են Արդբեջանը, Ղասախստանը և 11 այլ պետություններ։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման տեմպերը, մենք  ևս 13 երկիր համար փակում ենք մուտքը», - ասել է նա:

Մոտեգին նշել է, որ մոտ ապագայում Ազգային անվտանգության խորհուրդը կհաստատի այդ երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը։

Այսպիսով, ցուցակը կներառի 100 երկիր: Այժմ Ճապոնիա մուտքի իրավունք չունեցող երկրների թիվը  87 է, այդ թվում են ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Հարավարևելյան Ասիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան:
 

Placeholder
Ճապոնիան ևս 13 երկրների համար սահմանափակում է մուտքի իրավունքը