ԱՀԿ. Բժիշկների՝ կորոնավիրուսով վարակման հիմնական պատճառները
Աշխարհում
10:23 12/05/2020
Աշխարհ

ԱՀԿ. Բժիշկների՝ կորոնավիրուսով վարակման հիմնական պատճառները

Բժիշկները վարակվում են կորոնավիրուսով առավել հաճախ պաշտպանական միջոցների բացակայության և վատ ախտահանման պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  Արտակարգ իրավիճակների ծրագրի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կերխոուվը։

«Այժմ մենք ուսումնասիրում ենք ամբողջ աշխարհում վարակված բուժաշխատողների թիվը: Կա անհանգստացնող վիճակագրություն, որոշ երկրներում վարակվածների մոտ 10 տոկոսն առողջապահական աշխատողների շրջանում է»,- ասել է նա Ժնևում ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ ԱՀԿ փորձագետները մի շարք ուսումնասիրություններ են իրականացրել, քննարկել են խնդիրը հենց բժիշկների հետ և եկել եզրակացության, որ հիվանդանոցի անձնակազմի վարակի պատճառ է նաև COVID-19 ունեցող հիվանդների հետ երկար ժամանակ աշխատելը:

Placeholder
ԱՀԿ. Բժիշկների՝ կորոնավիրուսով վարակման հիմնական պատճառները