Կոտայքում վարակակիր 181 մարդ է առողջացել
Առողջություն
18:16 12/05/2020
Հայաստան

Կոտայքում վարակակիր 181 մարդ է առողջացել

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Նման տվյալներ է հրապարակել այսօր Կոտայքի մարզպետարանը։

Ըստ աղբյուրի, մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313:

Վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է 46 նոր դեպք,  71 առողջացում։ 

 

 

Placeholder
Կոտայքում վարակակիր 181 մարդ է առողջացել